Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հրաժարվել է աշխատավարձից

19:05, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հրաժարվել է աշխատավարձից
     Վրաստանի մայրաքաղաքի նորանշանակ քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն աշխատավարձ չի ստանա, գումարը կփոխանցվի բարեգործությանը, հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:
     «Կալաձեն արդեն երկար տարիներ աշխատավարձ չի ստանում, և դրանում նոր բան չկա: Բոլոր գիտեն, որ նա աշխատավարձ չէր ստանում, երբ էներգետիկայի նախարար էր, գումարը հատկացվում էր սոցիալական օգնություն ցուցաբերելուն: Այդկերպ շարունակվում է նաև այժմ»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
     Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3 հազար 180 լարի (ավելի քան 1,1 հազար դոլար):
     Չնայած աշխատավարձից հրաժարվելուն՝ Կալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից է համարվում: Հրապարակված հռչակագրի համաձայն՝ նրա կարողությունը 9,6 միլիոն դոլար է:
     Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կապիտան, «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ, երկրի ամենատիտղոսակիր խաղացող Կախա Կալաձեն ընտրվել էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում հոկտեմբերին. նրա օգտին էր քվեարկել ընտրողների ավելի քան 50%-ը: Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի էներգետիկայի նախարարի պաշտոնը:
7491 | 0
Facebook