Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Amazon-ի ղեկավարի կարողությունը «սև ուրբաթի» ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի

14:30, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Amazon-ի ղեկավարի կարողությունը «սև ուրբաթի» ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի

Ամերիկյան Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը «սև ուրբաթի» ընթացքում աճել է՝ հասնելով 100 միլիարդ դոլարի, հաղորդում է Bloomberg-ը:
     Ինչպես նաև հաղորդվում է, որ ընկերության բաժնետոմսերի արժեքը գլոբալ վաճառքների օրն աճել է 2%-ով:
     Հոկտեմբերին Ջեֆ Բեզոսը կրկին ճանաչվել էր աշխարհի ամենահարուստ մարդ՝ առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից:
     Bloomberg-ի տվյալների համաձայն՝ գործարարի կարողությունը կազմում է 93,8 միլիարդ դոլար, իսկ ըստ Forbes-ի՝ 93,1 միլիարդ դոլար:

10206 | 0
Facebook