Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն կդադարեցնի քրդերին զենքի մատակարարումը». Չավուշօղլու

12:20, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
«ԱՄՆ-ն կդադարեցնի քրդերին զենքի մատակարարումը». Չավուշօղլու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է YPG ահաբեկչական կազմակերպության սիրիական թևին զենքի մատակարարման դադարեցման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
     «Թրամփը հստակ հրաման է արձակել գեներալներին, որ այսուհետ դադարեցվեն YPG-ին զենքի մատակարարումները: Սպիտակ տան ղեկավարը հստակ դիրքորոշում է հայտնել զենքի մատակարարման դադարեցման հարցում»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ թուրքական կողմը բավարարված է Թրամփի խոսքերով:

17633 | 0
Facebook