Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնի մետրոյում խուճապի պատճառով 16 մարդ է տուժել

11:35, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Լոնդոնի մետրոյում խուճապի պատճառով 16 մարդ է տուժել

Լոդոնի շտապօգնության բժիշկները հայտնել են, որ մետրոյի Oxford Circus կայարանում տեղի ունեցած դեպքի հետևանքով առնվազն 16 մարդ է տուժել:
     Շտապօգնության Twitter-ի էջում ասվում է, որ բժիշկները տեղում զննել և օգնություն են ցուցաբերել 7 մարդու, ևս 9-ը ոչ մեծ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
     Ավելի վաղ հաղորդվել է մեկ տուժածի մասին:
     Երեկ երեկոյան Oxford Circus կայարանում մարդիկ՝ կրակոցի ձայներ լսելով, խուճապահար փախել են, հրմշտոց է սկսվել:

10025 | 0
Facebook