Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ժանտախտը Եվրոպա է հասել դեռևս քարե դարում

02:05, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
Ժանտախտը Եվրոպա է հասել դեռևս քարե դարում

Ժանտախտի ցուպիկը Եվրոպա է ներթափանցել դեռևս քարե դարում՝ մի քանի հազարամյակ ավելի վաղ, քան դրա մասին առկա հիշատակումները գրավոր աղբյուրներում: Համաձայն հետազոտության արդյունքների, որ անց է կացրել Մաքս Փլանքի անվան՝ մարդկության պատմության ուսումնասիրման ինստիտուտը, ժանտախտ առաջացնող ցուպիկը Եվրոպա է հասել 4,8-3,7 հազար տարի առաջ տափաստանային քոչվորների միգրացիոն ալիքի ժամանակ:

Գիտնականները անալիզի են ենթարկել ավելի քան 500 ատամներ և ոսկրերի նմուշներ, որոնք գտնվել են Գերմանիայի,Հունգարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Էստոնիայի ու Լատվիայի տարածքներում: Արդյունքում գտնվել են Yersinia pestis-ի գեների առկայության մի քանի դեպքեր:

Ըստ ուսումնասիրությունների հեղինակների՝ հնարավոր է, որ հենց ժանտախտն է նեոլիթի շրջանում դարձել միգրացիոն հոսքերի պատճառ:

16765 | 0
Facebook