Րոպեներ առաջ Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին
համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Փաստաթուղթն ազատ առևտրի մասին ոչինչ չի ներառում, սակայն, ըստ փորձագետների, Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվում: «Համաձայնագիրը պարտավորեցնում է ՀՀ-ին զարգացնել իր ժողովրդավարական հաստատություններն, ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանվածությունն, ապահովել արդարադատության անկախությունը և բարեփոխել հարկային ոլորտը, ստեղծել նպաստավոր միջավայր գործարար աշխարհի համար: Սա արվում է նաև նրա համար, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն եվրոպական ընկերությունների համար՝ գալու Հայաստան, ստեղծելու իրենց մասնաճյուղերը: Վերջինները ՀՀ-ի պարտավորվածությամբ, պաշտպանված են լինելու ու մոնոպոլ դիրքի չարաշահում նրանց նկատմամբ չի կարող լինել: Հայկական ՓՄՁ-ների համար վարկավորման նոր աղբյուրներ են ստեղծվելու եվրոպական ֆինանսական հաստատությունների կողմից: Ինչ վերաբերում է ԵՄ հետ վիզաների ազատականացմանն, ապա այն հնարավոր է մինչև 2020 թվականը»,- նշում են փորձագետները:
«Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները»,
ավելի վաղ հայտարարել էր ՀՀ նախագահը: