Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Uber-ի հաճախորդները ռուս հաքերներին մեղադրել են ֆինանսական խարդախությունների համար

16:20, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Uber-ի հաճախորդները ռուս հաքերներին մեղադրել են ֆինանսական խարդախությունների համար

Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում Uber տաքսի ծառայության հաճախորդները ռուս հաքերներին մեղադրել են իրենց հաշիվները կոտրելու համար: Սոցցանցերում բողոքները հայտնաբերել է The Times-ը:
     Հաճախորդները նշում են, որ վճարումները կատարվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում երթևեկությունների համար, որտեղ նրանք չեն ուղևորվել: Պարբերականի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ տուժել է մոտ 800 հազար մարդ:
     Օրերս հայտնի է դարձել 2016թ. Uber-ի օգտատերերի տվյալների արտահոսքի մասին: Սակայն, ըստ The Guardian-ի, հաշիվների կոտրումը կարող է կապ չունենալ անցած տարվա դեպքերի հետ: Այդ ժամանակ չարագործները գողացել էին 57 միլիոն ուղևորի և վարորդի անունները, էլեկտրոնային փոստերի հասցեներն ու հեռախոսահամարները:
     Նոյեմբերի 21-ին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Uber-ը 100 հազար դոլար է վճարել հաքերներին 2016թ. տվյալների արտահոսքը թաքցնելու համար: Ընկերության ղեկավար Դառա Խոսրովշահին հայտարարել էր, որ այդ մասին նա վերջերս է իմացել, քանի որ անվտանգության ծառայությունը թաքցրել է արտահոսքը:
     Սկանդալից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Նիդեռլանդների իշխանություններն ստուգումներ են սկսել:

8399 | 0
Facebook