Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները ճաղատացման դեմ պայքարի միջոց են հայտնաբերել

01:15, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Գիտնականները ճաղատացման դեմ պայքարի միջոց են հայտնաբերել

Յոնսեյի համալսարանի հարավկորեացի գիտնականների խումբն սպիտակուցների 2 տեսակ է հայտնաբերել, որոնք խոչընդոտում են մազերի աճին: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Investigative Dermatology ամսագրում:
     Հետազոտությունների ընթացքում մասնագետները պարզել են, որ ճաղատությամբ տառապող մարդկանց հյուսվածքներում մեծ քանակությամբ CXXC5 սպիտակուց է պարունակվում: Միանալով մյուս սպիտակուցին՝ DSH-ին, այն խոչընդոտում է ֆոլիկուլների վերականգնմանը:
     Գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որն արգելափակում է սպիտակուցների միացությունն ու վերսկսում մազերի աճը: Փորձարկումները ցույց են տվել, որ զգալի արդյունքները գրանցվում են նոր միջոցի ընդունումից արդեն 28 օր անց:

20550 | 0
Facebook