Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանի սպառնալիքների պատճառով Եվրոպային զգոնության կոչ է արել

14:35, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանի սպառնալիքների պատճառով Եվրոպային զգոնության կոչ է արել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել ուշադիր հետևել Ռուսաստանին: Այս մասին նա ասել է Բրյուսելում «Արևելյան գործընկերության» համաժողովի նախաշեմին:

«Մենք պետք է ուշադիր հետևենք թշնամական պետությունների գործողություններին, ինչպիսիք Ռուսաստանն է, որը սպառնում է արևելյան տարածաշրջանի աճին և փորձում է ոչնչացնել մեր հավաքական ուժը»,- Թերեզա Մեյի խոսքն է մեջբերում Sky News-ը:
     Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրները պետք է նոր պարտավորություններ ստանձնեն՝ ինչպես անվտանգության, այնպես էլ զարգացման ոլորտներում ընդհանուր խնդիրների լուծման համար:
     Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել էր կեղծ լուրերի տարածման համար: Նա նաև հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները սպառնում են աշխարհակարգին:

10324 | 0
Facebook