Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը ևս կարող է հայտնվել եկամուտները թաքցնող երկրների ԵՄ «սև ցուցակ»-ում

00:05, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Հայաստանը ևս կարող է հայտնվել եկամուտները թաքցնող երկրների ԵՄ «սև ցուցակ»-ում

Եվրոմիությունը մտադիր է ներառել Թուրքիային օֆշորային «սև ցուցակ»-ում, հայտնում է Bloomberg-ը: Պարբերականը ծանոթացել է ԵՄ աշխատանքային խմբի նյութերին, որտեղ նշված է, որ Թուրքիան լիովին չի ապահովում հարկման թափանցիկությունը: ԵՄ-ն դեռ չի որոշել, թե հատկապես ինչ պատժամիջոցներ են կիրառվելու ցանկում գտնվող երկրների նկատմամբ («սև ցուցակում» կարող է հայտնվել ավելի քան 36 երկիր՝ ներառյալ Սերբիան, Կուկի, Մարշալյան կզղիները, Պանաման, Թունիսը):
     Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, նաև գրում է, որ Եվրոպական միությունը կարող է Հայաստանին ևս ընդգրկել հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»:
     Դեկտեմբերի 5-ին ցուցակը կներկայացվի ԵՄ ֆինանսների նախարարներին:

10666 | 0
Facebook