Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն սպառնացել է սուրբծննդյան օրերին ահաբեկչություններ իրականացնել Վատիկանում

17:25, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ն սպառնացել է սուրբծննդյան օրերին ահաբեկչություններ իրականացնել Վատիկանում

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող ահաբեկչական կազմավորումներից մեկն սպառնացել է սուրբծննդյան տոներին ահաբեկչություններ իրականացնել Վատիկանում:
     Catholic Herald թերթի տվյալներով՝ ահաբեկիչները պաստառ են տարածել, որում մի մարդ մեքենան վարում է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի ուղղությամբ:
     «Սպիտակ շալով փաթաթված ահաբեկիչը կանգնած է ավերված շենքերի մոտ: Հռոմի պապի գլխի մոտ առկա է «Խորխե Մարո Բերգոլո» գրությունը»,- պատկերված է պաստառում:
     Նշվում է, որ պաստառն ստեղծել է Wafa Media Foundation քարոզչական ալիքը, որ կապ ունի ԴԱԻՇ-ի հետ: Խմբավորումը հրապարակել է նաև այլ պաստառ, որում Հռոմի պապն է՝ գլխատված վիճակում:

5605 | 0
Facebook