Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԽՍՀՄ-ն ԱՄՆ-ի ավելի լավ գաղտնի քարտեզներ էր ստեղծում, քան Google-ը. Daily Mail

23:05, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
ԽՍՀՄ-ն ԱՄՆ-ի ավելի լավ գաղտնի քարտեզներ էր ստեղծում, քան Google-ը. Daily Mail

Ամերիկացիները հետազոտություն են անցկացրել և եկել եզրակացության, որ խորհրդային քարտեզագրողներն ու լրտեսներն ԱՄՆ-ի քաղաքների ավելի հստակ քարտեզներ էին ստեղծում: Դրանք պլանավորում էին օգտագործել կոմունիզմի հաղթանակից հետո, հաղորդում է Daily Mail-ը:
     Քարտեզները ստեղծվել են տասնամյակներով, դրանց ստեղծման համար տեղեկատվությունը ստացվում էր արբանյակներից և ԱՄՆ կատարած գաղտնի ուղևորություններից: Պարբերականը նշում է, որ այդ քարտեզները գերազանցում էին այդ ժամանակաշրջանում վաճառվող քարտեզները:
     Օրինակ, Վաշինգթոնի քարտեզում կարելի էր հեշտ գտնել Պենտագոնն ու Սպիտակ տունը: Այդ քարտեզները մեծ քանակությամբ տեղեկատվություն էին իրենց մեջ պարունակում:
     Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ չկար Google, և մարդիկ այդ կերպ էին իմանում այս կամ այն քաղաքի կամ փողոցի գտնվելու վայրը:
     Daily Mail-ը նշում է նաև, որ այդ քարտեզները տարբեր ոլորտի մասնագետներն օգտագործել են նաև 1991թ.-ից հետո:

14102 | 0
Facebook