Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուչդեմոնը հրաժարվել է Իսպանիայի կառավարության կենսաթոշակից

12:30, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Պուչդեմոնը հրաժարվել է Իսպանիայի կառավարության կենսաթոշակից
     Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է ստանալ 112 հազար եվրոյի չափով կենսաթոշակը, հաղորդում է ТАСС-ը:
     Ավելի վաղ Իսպանիայի պետական ծառայողների գործերի և ֆինանսների նախարար Քրիստոբալ Մոնթորոն խնդրել էր տեղեկացնել իրեն, թե արդյոք Պուչդեմոնը պահանջել է կենսաթոշակ, և բացասական պատասխան է ստացել: Պուչդեմոնը հրաժարվել է կենսաթոշակից, քանի որ դա կնշանակեր տարածաշրջանի իրավիճակը կարգավորելու համար Մադրիդի առաջարկած միջոցների ընդունում: Պուչդեմոնը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ նախկինի պես իրեն տարածաշրջանի ղեկավար է համարում:
     Հիշեցնենք, որ տարածաշրջանի ղեկավարությունը լուծարվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է ինքնավարության հռչակելու մասին բանաձևը:
5049 | 0
Facebook