Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանի ափերին ավելի քան 40 գաղթականի տեղափոխող նավ է անհետացել

11:00, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Հունաստանի ափերին ավելի քան 40 գաղթականի տեղափոխող նավ է անհետացել

Հունաստանի առափնյա պահակազորը Փիլոսի ափերից ոչ հեռու ծովում անհետացած նավ է որոնում, որում շուրջ 45 գաղթական ու փախստական է եղել: Այս մասին հայտնում է Աթենքի AMHA լրատվականը:
     Լրատվականի հաղորդմամբ՝ նավում գտնվողներից մեկը զանգել է եվրոպական 112 արտակարգ հեռախոսահամարին և օգնություն խնդրել՝ հայտնելով, որ շարժիչի խափանման պատճառով նավը վտանգի մեջ է:
     Որոնողական աշխատանքներին ներգրավված են պահակազորային ու ձկնորսական նավեր և ուղղաթիռ:

5172 | 0
Facebook