Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում կտտանքների են ենթարկում ձերբակալված արքայազներին

10:40, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայում կտտանքների են ենթարկում ձերբակալված արքայազներին

Այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազներին և գործարարներին կտտանքների են ենթարկում, որն իրականացնում են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերության՝ Academi-ի աշխատակիցները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: «Հյուրանոցի բակում սաուդյան հատուկծառայությունների զրահատեխնիկա է կայանված, բայց ներսում աշխատում են մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներ»,- ասել է լրատվականի աղբյուրը:
     Մասնավոր ընկերությունը հերքում է նման գործողություններին իր մասնակցությունը՝ նշելով, որ դա արգելված է ամերիկյան սահմանադրությամբ:
     «Մենք Սաուդյան Արաբիայում անվտանգության ապահովման ծառայություններ ենք մատուցում: Մենք կապ չունենք կառավարական պաշտոնական անձանց հետ»,- ասել է Academi-ի ներկայացուցիչը:
     Լրատվականը հաստատում է, որ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն, ում նախաձեռնությամբ սկսվել է հակակոռուպցիոն արշավն, անձամբ է մասնակցում ձերբակալված արքայազների հարցաքննություններին: Նշվում է նաև, որ նա արդեն հասցրել է ձերբակալված գործարարներից ու արքայազներից 194 միլիարդ դոլար առգրավել:

10600 | 0
Facebook