Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գեներալ Մլադիչը ցմահ ազատազրկման է դատապարտվել ցեղասպանություն իրականացնելու համար

16:30, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Գեներալ Մլադիչը ցմահ ազատազրկման է դատապարտվել ցեղասպանություն իրականացնելու համար
     Հաագայի՝ ռազմական հանցագործությունները հետաքննող դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Բոսնիայի սերբերի բանակի նախկին գեներալ Ռատկո Մլադիչին՝ մեղադրելով ցեղասպանություն և մարդկության դեմ այլ հանցանքներ իրագործելու համար, հաղորդում է BBC-ն:
     Ռատկո Մլադիչը 1990-ականների առաջին կեսերին նախկին Հարավսլավիայում ղեկավարում էր բոսնիացի սերբերին, և, ըստ դատարանի, մեղավոր է Բոսնիայի և Հերցեգովինայի հազարավոր խաղաղ բնակիչների սպանության համար:
     Ռատկո Մլադիչի հրամանով իրականացված հանցանքներից գլխավորը Սրեբրենիցեի կոտորածն է, որտեղ 1995թ. ավելի քան 7 հազար մուսուլման, տղամարդիկ և տղաներ սպանվեցին:
     Մլադիչին մեղադրում են նաև հանցանքների համար, որոնք իրագործել են նրա հրամանատարությամբ սերբերի ռազմական խմբավորումները, ովքեր շրջապատել էին Սարաևո քաղաքը: Շրջափակումը շարունակվել էր մոտ 3,5 տարի, այդ ժամանակ քաղաքում զոհվել էր ավելի քան 10 հազար մարդ:
13301 | 0
Facebook