Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն Ռուսաստանը». Էրդողան

15:05, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն Ռուսաստանը». Էրդողան

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ իսկ պատճառով այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին կբարձրացվի այդ հարցը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները:
     Էրդողանը հայտարարել է, որ ավելի վաղ Պուտինի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը: Վերջինը նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ այդ խնդրի լուծման համար: «Ես ևս մեկ անգամ ՌԴ նախագահին հորդորեցի ավելի հետևողական լինել 5 շրջանների վերադարձման հարցում, քանի որ այդ խնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը»,- հավելել է Էրդողանը:
     Նա նաև նշել է, թե ԼՂ հակամարտությունն իրենց համար ազգային նշանակության հարց է:

5945 | 2
Facebook