Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանի վարչապետը հրաժարվել է հրաժարական տալու մտադրությունից

14:50, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Լիբանանի վարչապետը հրաժարվել է հրաժարական տալու մտադրությունից

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով, գտբվելով Սաուդյան Արաբիայում,հայտարաել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ, ինչը Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառ էր դարձել, հրաժարվել է հրաժարականի մասին իր որոշումից և կրկին գլխավորել է երկրի կառավարությունը: Այդ մասին նա հայտարարել է այսօր ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

«Ես այսօր իմ հրաժարականն եմ ներկայացրել նախագահ Աունին, և նա ինձ կոչ է արել սպասել և հետաձգել այն հրաժարականի պատճառների շուրջ երկխոսության համար, ես ընդառաջել եմ նրան»,- հայտարարել է Հարիրին:

Նա քաղաքական բոլոր ուժերին դիմել է համագործակցության կոչով, ինչն անհրաժեշտ է ուժեղ պետության կառուցման և «Լիբանանը շրջապատող հակամարտությունների կրակից պաշտպանելու համար»:

Հարիրին երեկ վերադարձել է Բեյրութ:

8343 | 0
Facebook