Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Android-ը լրտեսում է օգտատերերին նույնիսկ անջատված GPS-ի և SIM քարտի բացակայության դեպքում

14:35, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Android-ը լրտեսում է օգտատերերին նույնիսկ անջատված GPS-ի և SIM քարտի բացակայության դեպքում

Quartz պարբերականը լրտեսական գործառույթ է հայտնաբերել Android օպերացիոն համակարգում: Պարզվում է, որ Google ընկերությունը տվյալներ է հավաքում իր օգտատերերի տեղակայման մասին:
     Լրտեսումն իրականացվում է Cell ID տեխնոլոգիայի օգնությամբ:
     Ակտիվացված գործառույթով սմարթֆոնը տեղեկություններ է փոխանցում Google-ին նույնիսկ անջատված GPS-ի և SIM քարտի բացակայության դեպքում: Տվյալները հավաքվում են
     բջջային աշտարակներից, որոնց միջոցով հնարավոր է դառնում հստակ պարզել, թե որտեղ է գտնվում օգտատերը:
     Quartz-ի տեղեկություններով՝ Google-ն այդ գործառույթը սահմանել է այս տարվա սկզբին:
     Չնայած ըստ Google-ի՝ անմեղ գործառույթի, մինչև տարեվերջ ընկերությունը կանջատի այն Android համակարգով սմարթֆոնների վրա:

11428 | 0
Facebook