Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի երգչուհին Backstreet Boys-ի նախկին վոկալիստին մեղադրել է բռնաբարության համար

23:05, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ամերիկացի երգչուհին Backstreet Boys-ի նախկին վոկալիստին մեղադրել է բռնաբարության համար

Dream փոփ խմբի նախկին երգչուհի Մելիս Շումանը հայտարարել է, որ 15 տարի առաջ իրեն բռնաբարել է Նիք Քարթերը՝ Backstreet Boys խմբի նախկին վոկալիստը, հաղորդում է Life.ru-ն:
     Երգչուհին հայտնել է, որ ինքն այդ ժամանակ 18 տարեկան է եղել:
     Նա մանրամասնել է, որ Քարթերն իրեն տուն է հրավիրել, երբ միասին մասնակցում էին հեռուստատեսային ֆիլմի նկարահանումներին: Աղջկա խոսքով՝ տանը նրանք համբուրվել են, սակայն ինքը խնդրել է չշտապեցնել իրադարձությունները, որից հետո Քարթերը բարկացել է և իրեն օրալ սեքսի դրդել, ապա բռնաբարել:
     «Ես նրան ասացի, որ ես կույս եմ և չեմ ցանկանում սեռական հարաբերություն ունենալ: Ես նաև ասացի, որ ինձ պահում եմ ապագա ամուսնուս համար: Ես դա կրկնում էի նորից և նորից, սակայն նա ականջիս ասում էր. «Ես կարող եմ դառնալ քո ամուսինը»»,- նշել է երգչուհին:
     Շումանը նաև բացատրել է, թե ինչու է երկար ժամանակ լռել: Նա որոշել է պատմել բռնաբարության այդ պատմությունն այն բանից հետո, երբ համացանցում կարդացել է, որ Քարթերը ոտնձգություններ է կատարել իր երկրպագուհիներից մեկի նկատմամբ:

25742 | 0
Facebook