Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին. ԶԼՄ-ներ

12:05, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին. ԶԼՄ-ներ

55 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հանրահայտ օպերային երգիչ Դնիտրի Խվորոստովսկին: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ռուս երգիչ Դմիտրի Մալիկովը: Ավելի ուշ նա РИА Новости-ին հայտնել է, որ Խվորոստովսկին մահացել է Լոնդոնում, մինչդեռ РБК-ն՝ հղում անելով Իոսիֆ Կոբզոնին, հայտնում է, որ օպերային երգիչը մահացել է Շվեյցարիայում:
     «Ես տեղեկատվություն ունեմ բանաստեղծուհի Լիլի Վինոգրադովիցմ ով շատ մոտ է նրա (Խվորոստովսկու) հետ և ով նրա հետ այնտեղ է եղել: Նա գրել է, որ Խվորոստովսկին մահացել Լոնդոնի ժամանակով առավոտյան 3:36-ին»,- РИА Новости-նին ասել է Մալիկովը:
     2015թ. հունիսին Խվորոստովսկու մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել, ինչից հետո նա բուժում է անցել բրիտանական հիվանդանոցում:
     2017-ի հունիսին օպերային երգիչը մենահամերգ է ունեցել Կրասնոյարսկում, իսկ հոկտեմբերի 26-ին ծրագրում էր մենահամերգով հանդես գալ Մոսկվայում, որը, սակայն, հետաձգվել է:

6447 | 0
Facebook