Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում ձերբակալել են գործարար Սուլեյման Քերիմովին

12:15, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ֆրանսիայում ձերբակալել են գործարար Սուլեյման Քերիմովին

Նիցցայում ձերբակալվել է ռուսաստանցի գործարար, Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովը, հաղորդում է BBC-ն: Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Քերիմովին ձերբակալել են օդանավակայանում և տարել ոստիկանական բաժանմունք:
     Գործարարը ձերբակալվել է դեռևս երկուշաբթի օրը:
     Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Քերիմովն օտարերկրյա պետություններում հետապնդումից դիվանագիտական իմունիտետ ունի: Դաշնային Խորհուրդն իր հերթին հայտնել է, որ Քերիմովը Ֆրանսիայում էր ոչ թե գործնական այցով և ռուսական պատվիրակության կազմում, այլ անձնական գործով:

8663 | 0
Facebook