Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում վերսկսվել են ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը

17:25, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Իտալիայում վերսկսվել են ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը

Նախօրեին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին զանգվածային բախումներ են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով Ադրբեջանից բնական գազ պետք է հասնի Իտալիա, հաղորդում է ANSA իտալական պարբերականը:
     Տեղեկությունների համաձայն՝ Լեչչե քաղաքում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ հավկիթներ են նետել՝ փորձելով ներթափանցել տարածք, որտեղ կառուցվում է գազամուղը:
     Պարբերականը նշում է, որ 2017թ. մարտի վերջին Իտալիայի պետական խորհուրդը համաձայնեց կառուցել Անդրադրիատիկ գազամուղն, ինչը թույլ է տալիս անտեսել տեղի իշխանությունների բացասական կարծիքն ու փաստացի կանաչ լույս է վառում գազամուղի կառուցման համար:

6262 | 0
Facebook