Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 399 միլիոնի

17:10, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Չինաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 399 միլիոնի

Չինաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 399 միլիոնի: Այս մասին հայտնել է Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը:
     Վիճակագրությունն ստացվել է համազգային բազայի տվյալների հիման վրա, որը ստեղծվել է կրթաթոշակային և ապահովագրական ծրագրերի պետական վերահսկողությունն իրականանցնելու համար:
     Գերատեսչությունը հստակեցրել է, որ 2016թ. վերջին երկրում բնակվել է 1 միլիարդ 382 միլիոն 271 հազար մարդ, ինչը 8 միլիոնով մեծ է, քան 2015թ.:
     Ըստ կանխատեսումների՝ արդեն 2020թ. Չինաստանի քաղաքացիների թիվը կհասնի 1 միլիարդ 420 միլիոնի:
     Ընդ որում, փորձագետները նշում են, որ Չինաստանի բնակչությունը ծերանում է: Այժմ երկրում բնակվում է 60 տերականից բարձ ավելի քան 230 միլիոն մարդ, ինչը կազմում է Չինաստանի ընդհանուր բնակչության 16,7%-ը:

5574 | 0
Facebook