Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատարը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ երկիր

16:45, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Կատարը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ երկիր

2017թ. հոկտեմբերի դրությամբ աշխարհի ամենահարուստ երկիրը Կատարն է. բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն այս երկրում կազմում է 124 930 դոլար: Այս են վկայում Արժույթի միջազգային կազմակերպության տվյալները:
     Կազմակերպության տվյակներով՝ երկրորդ տեղում Մակաոի ինքնավար մարզն է՝ 114 430 դոլար ՀՆԱ-ով: Երրորդում Լյուքսեմբուրգն է՝ 109 190 դոլար:
     Տասնյակում են Սինգապուրը, Բրունեյը, Իռլանդիան, Նորվեգիան, Քուվեյթը, ԱՄԷ-ը: Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 61 360 հազար դոլար ՀՆԱ-ով:
     Ցուցակում 13-րդը Միացյալ Նահանգներն է, 14-րդը՝ Սաուդյան Արաբիան: Գերմանիան 19-րդն է, Ավստրալիան՝ 20-րդը:
     Առաջին 30 երկրների շարքում են նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ճապոնիան:

9544 | 0
Facebook