Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայում ահաբեկչության հետևանքով շուրջ 50 մարդ է սպանվել

14:45, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Նիգերիայում ահաբեկչության հետևանքով շուրջ 50 մարդ է սպանվել

Նիգերիայի Մուբի քաղաքի մզկիթում անչափահաս մահապարտն աղոթքի պահին պայթեցրել է ինքն իրեն, հաղորդել են տեղի ոստիկանությունից: Կատարվածի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ 20-ը: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորումը:
     Մուբի քաղաքը գտնվում է Ադամավա նահանգում: Այն հաճախ է ահաբեկիչների հարձակումների թիրախում հայտնվում: Հաղորդվում է, որ «Բոքո Հարամ»-ի իրականացրած ահաբեկչությունների պատճառով երկրում արդեն առնվազն 20 հազար մարդ է սպանվել:

9201 | 0
Facebook