Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնաբերվել է շան ամենահին պատկերը

22:05, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Հայտնաբերվել է շան ամենահին պատկերը

Շան՝ երբևէ հայտնաբերված ամենահին պատկերն են գտել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում, հայտնում է ScienceMag-ը: Պատկերը քանդակված է եղել Արաբական անապատում՝ ժայռի վրա՝ չորացած գետի մոտակայքում:
     Գիտնականները ենթադրում են, որ պետրոգլիֆը 8-9 հազար տարեկան է, ուստի այն կարելի է համարել շան հնագույն պատկերը: Այն նաև հնարավորություն է տալիս եզրահանգելու, որ մարդը շներին վարժեցրել է հազարավոր տարիներ ավելի վաղ, քան ընդունված է կարծել:
     Ի դեպ, ըստ մասնագետների, այս պատկերում նկարված շները շատ նման են ժամանակակից քանանական շներին:

Հայտնաբերվել է շան ամենահին պատկերը
11984 | 0
Facebook