Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան մտադիր չէ լքել ՆԱՏՕ-ն

12:20, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Թուրքիան մտադիր չէ լքել ՆԱՏՕ-ն

Թուրքիան Նորվեգիայում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո մտադիր չէ խզել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կապերը, հայտարարել է երկրի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը, փոխանցում է Anadolu-ն:
     Կալինը նշել է, որ Թուրքիան պահանջում է մանրազնին հետաքննություն անցկացնել այդ միջադեպի հետ կապված:
     Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի 17-ին ետ էր կանչել իր զորքերը Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններից, քանի որ հրաձգարաններում պայմանական թշնամու փոխարեն որպես թիրախներ դրված են եղել Ռեջեփ Էրդողանի և Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նկարները:
     Էրդողանը հայտարարել էր, որ նման քայլը չի համապատասխանում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ոգուն:
     Նախօրեին Էրդողանի օգնական Յալչին Թոփչուն հայտարարել էր, որ ժամանակն է` Թուրքիան վերանայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:
     Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 2 անգամ ներողություն էր խնդրել Թուրքիայից կատարվածի համար:

13728 | 0
Facebook