Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռազմական գործողությունները Սիրիայում ավարտին են մոտենում». Պուտին

11:20, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Ռազմական գործողությունները Սիրիայում ավարտին են մոտենում». Պուտին

Ինչպես հայտնել ենք, Սոչիում կայացել է ՌԴ և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի հանդիպումը:
     Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Ռազմական գործողությունները Սիրիայում ավարտին են մոտենում: «Ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակի մասին խոսել դեռևս վաղ է, բայց ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ մեր համատեղ գործողություններին, դրանք արդեն ավարտին են մոտենում»,- ասել է Պուտինը:
     Նա նաև նշել է, որ շուտով կդրվի հակամարտության վերջակետը: «Սիրիայում իրավիճակի կայունացման համար շատ բան է արվել: Հուսով եմ՝ շատ մոտ ապագայում մենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի վերջակետը կդնենք, չնայած պարզ է, որ օջախներ կմնան ու դեռ կծագեն»,- եզրափակել է ՌԴ նախագահը:

4873 | 0
Facebook