Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք ուշադիր հետևում ենք ԼՂ հակամարտությանը». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

11:00, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Մենք ուշադիր հետևում ենք ԼՂ հակամարտությանը». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
    

«Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»: Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
     Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գլխավորած առաքելությունը հետևում է շփման գծում տիրող իրավիճակին:
     «Մենք անհանգստացած էինք ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկմամբ: Որպես գլխավոր քարտուղար՝ իմ դերը կայանում է նրանում, որ աջակցություն ցուցաբերեմ Մինսկի խմբի 3 համանախագահների աշխատանքին, որոնց ջանքերն ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Գերմինգերը:
     Նշենք, որ այս տարվա հուլիսին 56-ամյա շվեյցարացի դիվանագետը նշանակվել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար:

4272 | 0
Facebook