Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թեխասում գերձայնային ինքնաթիռ է կործանվել

10:05, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Թեխասում գերձայնային ինքնաթիռ է կործանվել
     ԱՄՆ-ի Թեխաս նահանգում Laughlin ավիաբազայից ոչ հեռու 2 տեղանի գերձայնային ուսումնական T-38 Talon ինքնաթիռ է կործանվել է: Ինքնաթիռի կործանման հետևանքով մեկ օդաչու է զոհվել: Այս մասին ասվում է ավիաբազայի պաշտոնական կայքում:
     «Մեկ օդաչու է զոհվել, մյուս օդաչուն տեղափոխվել է Val Verde բուժկենտրոն այն բանից հետո, երբ T-38 Talon ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը կործանվել է այսօր տեղական ժամանակով ժամը 16-ին»,- ասվում է ավիաբազայի հաղորդագրության մեջ:
     Օդաչուների անունները չեն նշվում: Զինվորականներն սկսել են դեպքի հետաքննությունը:
9338 | 0
Facebook