Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի դատարանն անօրինական է ճանաչել Քրդստանի անկախության հանրաքվեն

16:05, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Իրաքի դատարանն անօրինական է ճանաչել Քրդստանի անկախության հանրաքվեն

Իրաքի դաշնային դատարանն այսօր Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի հակասահմանադրական լինելու մասին վճիռ է կայացրել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի տեղեկատվական գործակալությանը:

Ավելի վաղ Բաղդադի գերագույն դաշնային դատարանը հայտարարել էր, որ Իրաքի սահմանադրությունը երկրի որևէ մասի անջատման հնարավորություն տվող հոդվածներ չի պարունակում:

Իրաքյան Քրդստանի ինքնավար մարզը սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե էր անցկացրել, որում անկախացմանը կողմ էր քվեարկել քրդերի 93%-ը: Բաղդադը չի ընդունել դրա արդյունքները:

4628 | 0
Facebook