Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը

14:35, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Թուրքիան դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը

Թուրքիայի նախագահի օգնական Յալչին Թոփչուն հայտարարել է, որ ժամանակն է վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության շարունակման հարցը, հաղորդում է CNN Turk-ը: Նա հայտարարել է, որ երկրի խորհրդարանը շուտով քննարկման կդնի այդ կազմակերպությունում Անկարայի մնալու հարցը:
     Թոփչուի խոսքով Թուրքիան պաշտպանական ոլորտում կախված է այլ երկրնեից, ու դրա մեղավորը ՆԱՏՕ-ն է: «Ցավոք, դաշինքը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ»,- ասել է նա:
     Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 17-ին ետ է կանչել երկրի զորքերը Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություննեից: Պատճառը եղել է այն, որ այդ զորավարժությունների ընթացքում հրաձգարանում որպես թիրախ տեղադրել են Թուրքիայի նախագահ Էրդողանի և Աթաթյուրքի նկարները:

5947 | 1
Facebook