Չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա խորը տարաձայնություններին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համագործակցությունը չի տուժել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ մի կերպ չի ազդել: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջնորդ երկրների տեսակետից եզակի է՝ չնայած խորը տարաձայնություններին, որոնք այժմ առկա են հարաբերություններում, առաջին հերթին, Կոնգրեսի և Ժողովրդավարական կուսակցության, զգալի մասով նաև Հանրապետական կուսակցության ռուսաֆոբ քաղաքականության շնորհիվ, ովքեր չեն կարողանում համակերպվել, որ նախագահ է նշանակվել ոչ օրինական կերպով: Իհարկե, հարաբերությունների մի շարք ոլորտներ գտնվում են խորը փակուղում, սակայն ԼՂ հարցով համագործակցությունը մեր երկկողմ հարաբերություններից չի տուժել»,- ասել է Լավրովը: