Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աթենքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

11:30, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Աթենքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
     Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 20-ի: Ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին, Աթենքի Մանդրե արվարձանում հայտնաբերվել էր 83-ամյա տղամարդու դի:
     2 մարդ նախկինի պես համարվում է անհետ կորած:
     Հունաստանի կենտրոնական և հյուսիսային հատվածներում տեղացած հորդառատ անձրևներից հետո կառավարությունն արտակարգ ռեժիմ է սահմանել:
     Հորդառատ անձրևներն ու ուժգին քամին չեն դադարում երկրի արևելյան հատվածում նոյեմբերի 13-ից: Ըստ կանխատեսումների՝ Հունաստանում նման եղանակը կպահպանվի առնվազն մինչև նոյեմբերի 20-ը:
9650 | 0
Facebook