Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է հայտնի սերիական մարդասպան Չառլզ Մենսոնը

11:15, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Մահացել է հայտնի սերիական մարդասպան Չառլզ Մենսոնը

Ամերիկացի սերիական մարդասպան Չառլզ Մենսոնը, ում ցմահ ազատազրկման էին դատապարտել, մահացել է 83 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով Մենսոնի զոհերից մեկի քրոջը:
     Աղջիկը հայտնել է, որ բանտը, որտեղ իր պատիժն էր կրում Մենսոնը, շփում ունի նրա բոլոր զոհերի հարազատների հետ: Նա հայտնել է, որ նոյեմբերի 19-ին ժամը 8.13-ին նրան զանգեցին և հայտնեցին, որ Մենսոնը մահացել է:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մարդասպանին բանտից հոսպիտալացրել են:
     Մենսոնը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1969թ. ամռանն իր ընկերոջը՝ Գերի Հինմենին սպանելու համար: Իսկ այս տարվա ամռանը Մենսոնի խմբավորման անդամներն սպանել էին հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ Շերոն Թեյթին, ով այդ պահին գտնվում էր հղիության 8-րդ ամսում: 2027թ.-ին մտադիր էին Մենսոնին վաղաժամ ազատման հնարավորության ընձեռնել:

10216 | 0
Facebook