Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևն ու Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը

10:05, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ալիևն ու Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը
     Երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին: Ալիևը նշել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները վաղուց ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել:
     Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պետ շահագրգիռ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
     Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Ալիև-Սարգսյան հանդիպումը, որի ժամանակ կողմերը համաձայնության հասան տարածաշրջանում լարվածության նվազեցման համար հավելյալ քայլեր ձեռնարկելու հարցում:
     Դրանից հետո՝ արդեն նոյեմբերին, երկու երկրների ԱԳՆ ղեկավարները հանդիպեցին Մոսկվայում, որտեղ առանձնին հանդիպումներ անցկացրեցին ՄԽ համանախագահների հետ: Ինչպես նաև բացառված չէ, որ նրանք դեկտեմբերի սկզբին կհանդիպեն Վիեննայում ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում:
5370 | 0
Facebook