ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին Հայաստան իր այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ու կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրությունում:
«Երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում: