Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քենիայում միկրոավտոբուսը բախվել է կովին, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ

11:35, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Քենիայում միկրոավտոբուսը բախվել է կովին, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ

Քենիայի արևմուտքում՝ Էլդորեգ և Նակուրու քաղաքներն իրար կապող արագընթաց մայրուղու վրա գիշերը երթուղային միկրոավտոբուսը բախվել է կովին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, վիրավորվել երկուսը:
     Հաղորդվում է, որ կովին բախվելուց հետո վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն, ինչից հետո բախվել է բեռնատարին:
     Ավտոբուսի բոլոր 11 ուղևորներն ու վարորդը մահացել են տեղում: Վիրավորները բեռնատարի վարորդն ու ուղևորն են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

9662 | 0
Facebook