Պեկինի հարավում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 19 մարդ, ևս 8 մարդ տուժել է, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությունը:
Հրդեհը բռնկվել է Պեկինի հարավում գտնվող Սինցզյան գյուղի Դասին հատվածում: Այն մարվել է 3 ժամ անց:
Թե կոնկրետ որտեղ է բռնկվել հրդեհը, լրատվականը չի հայտնում: Հայտնի է միայն, որ քաղաքապետը հանձնարարել է փակել տեղի արդյունաբերական օբյեկտները և վերացնել ապօրինի բիզնեսը:
Հաղորդվում է նաև, որ հրդեհի ենթադրյալ մեղավորները ձերբակալվել են: