Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է պատմության ամենատիտղոսակիր ծանրորդը

01:20, կիրակի, 19 նոյեմբերի, 2017 թ.
Մահացել է պատմության ամենատիտղոսակիր ծանրորդը

Մահացել է պատմության ամենատիտղոսակիր ծանրորդ թուրք Նաիմ Սուլեյմանօղլուն։ Նա 50 տարեկան էր։ Մահվան պատճառը լյարդի ցիրոզն էր։ Օլիմպիական խաղերի եռակիչ չեմպիոնը սեպտեմբերի 28-ին հոսպիտալացվել է թուրքական Աթաշեխիրում՝ լյարդի ցիրոզի կասկածով։ Նոյեմբերի 11-ին նա վիրահատվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել մարզիկի կյանքը։

Նշենք, որ տիտղոսակիր ծանրորդը մինչև 1986 թվականը ներկայացրել է Բուլղարիան, որի դրոշի ներքո դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն (1985, 1986)։ Դրանից հետո ընդունել է Թուրքիայի քաղաքացիություն, որի դրոշի ներքո նվաճել է օլիմպիական խաղերի 3 ոսկե մեդալ (1988, 1992, 1996) և աշխարհի 5 ոսկե մեդալ (1989, 1991, 1993, 1994, 1995)։ Մարզական կարիերայի ընթացքում Սուլեյմանօղլուն աշխարհի 46 ռեկորդ է սահմանել։

11642 | 0
Facebook