Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային անկարգություններ Հունաստանում. կան տուժածներ

16:35, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Զանգվածային անկարգություններ Հունաստանում. կան տուժածներ
     Հունաստանի խոշորագույն՝ Աթենք և Սալոնիկ քաղաքներում զանգվածային բախումներ են տեղի ունեցել երիտասարդների և ոստիկանների միջև: Երիտասարդները երթ են կազմակերպել՝ 1973թ. նախկին խունտայի դեմ ուսանողական ապստամբության տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Associated Press-ը:
     Ոստիկանության հաղորդմամբ՝ բախումների հետևանքով 2 քաղաքացի է տուժել: Աթենքում տուժած կնոջը այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նա վիրահատվել է, որպեսզի չկորցնի ոտքը:
     Սալոնիկում վնասվածք է ստացել մոտոցիկլետի վարորդը, ում ևս հոսպիտալացրել են:
     Ավելի քան 5 հազար ոստիկան փակել են Աթենքի փողոցները: Հարյուրավոր երիտասարդներ քարեր, գազային ռումբեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը ստիպված է եղել ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել:
Զանգվածային անկարգություններ Հունաստանում. կան տուժածներ
10550 | 0
Facebook