Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հանրապետական ծննդատանը հղի կին է մահացել. չեն փրկվել նաև երկվորյակները

10:03, չորեքշաբթի, 20 հունիսի, 2012 թ.
Հանրապետական ծննդատանը հղի կին է մահացել. չեն փրկվել նաև երկվորյակները

''Հայկական ժամանակ''. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում` Հանրապետական ծննդատանը նախօրեի առավոտյան մահացել է հղիության 9-րդ ամսում գտնվող 30-ամյա մի կին: Նա իր առաջին զավակներին` երկվորյակների էր սպասում: Մորից առաջ մահացել են դեռևս չծնված երեխաները: Թերթի թղթակցի հետ զրույցում նշված կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնել է, որ կինը իրենց մոտ է տեղափոխվել փայծաղի պատռվածքով` առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Բժիշկները նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Վիրահատությունից շուրջ կես ժամ անց կինը մահացել է: Այժմ, ըստ Ռազմիկ Աբրահամյանի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` պարզելու, թե ինչն է եղել փայծաղի պատռվելու պատճառը: Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է` կինն ուշ է դիմել բժիշկների օգնությանը, այլապես կարելի կլիներ փրկել նրա ու երեխաների կյանքը, պատասխանել է, որ ըստ ամուսնու` կնոջ մոտ հանկարծակի ցավեր են սկսվել, գիտակցությունը կորցրել է, զարկերակը չի շոշափվել, ինչից հետո, առանց ժամանակ կորցնելու, Շտապ օգնություն են կանչել և նրան տեղափոխել հիվանդանոց:

12619 | 9
Facebook