Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական անօդաչու թռչող սարքերը կհետևեն ռուսական նավերին

13:30, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Բրիտանական անօդաչու թռչող սարքերը կհետևեն ռուսական նավերին
     Մեծ Բրիտանիայի սուզանավերը մոտ ժամանակներս կկարողանան ջրից անօդաչու թռչող սարքեր արձակել, որոնք կհետևեն բրիտանական ափերի մոտ ռուսական նավերին, հաղորդում է Daily Mail-ը:
     Պարբերականի տեղեկություններով՝ անձայն Outrider անօդաչու թռչող սարքը կարձակվի սուզանավից հատուկ արկղով, որը կբացվի ջրի մակերևույթի վրա:
     Անօդաչու թռչող սարքը հագեցած կլինի հակառակորդի նավի բարձր որակով լուսանկարները փոխանցելու սարքով, որը թույլ կտա սուզանավի անձնակազմին խուսափել շփումից կամ հարձակվել:
     Անօդաչու թռչող սարքը կարող է ժամում մինչև 90 կմ արագություն զարգացնել: Ընդ որում, անօդաչու թռչող սարքի վերադարձը սուզանավ և դրա կրկնակի օգտագործումը նախատեսված չեն:
     Daily Mail-ը նշում է, որ նման լրտեսման անհրաժեշտությունն առաջացել է Մեծ Բրիտանիայի ափերի մոտ վերջին 6 տարում ռուսական նավերի ակտիվության աճի ֆոնին:
9110 | 0
Facebook