Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աղջիկն անցել է բոլոր սահմանները, կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել». Ջիգարխանյանի որդին հարցազրույց է տվել НТВ-ին (տեսանյութ)

16:10, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
«Աղջիկն անցել է բոլոր սահմանները, կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել». Ջիգարխանյանի որդին հարցազրույց է տվել НТВ-ին (տեսանյութ)

НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Новые русские сенсации» հաղորդաշարի հեղինակաները կարողացել են կապ հաստատել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի օրինական ժառանգի՝ Ստեփան անունով որդու հետ:

Լրատվականը նշում է, որ արդեն 18 տարի է՝ Ստեփանը հրաժարվում է լրագրողների հետ հանդիպումից, հաճախակի փոխում է ապրելու վայրը: Երկար տարիներ նա նեղացած է եղել դերասան հորից, սակայն 82-ամյա հոր և նրա երիտասարդ կնոջ սկանդալային ամուսնալուծության հետ կապված դեպքերն ստիպել են ընդհատել լռությունը:

«Աղջիկը (Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան) մի քիչ շատ է տարվել իր խաղով: Անցել է բոլոր սահմանները: Ուրախացիր, որ կարողացար ամեն ինչ այսպես գլուխ բերել: Բայց կան սրբություններ, որոնք չի կարելի ոտնահարել: Եթե դու այդքան խելացի ու խորամանկ ես, ամեն ինչի կարողացել ես հասնել, «Մերսեդես»-ով ես շրջում, այստեղ-այնտեղ բնակարաններ ունես, ի սեր Աստծո, ունեցիր, բայց ոտնակոխ անել սրբությունը...»,- նման խոսքեր է ասել Ստեփանը:
     Լրատվականը հրապարակել է սենսացիոն հարցազրույցի մի հատվածը միայն՝ հայտելով, որ հարցազրույցի ամբողջական տարբերակը ցուցադրվելու է այս կիրակի:

14740 | 1
Facebook