Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիմբաբվեում անփոփոխ նախագահից ազատվելու միջոց են գտել

14:45, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Զիմբաբվեում անփոփոխ նախագահից ազատվելու միջոց են գտել
     Զիմբաբվեի «Աֆրիկյան ազգային միություն՝ հայրենասիրական ճակատ» իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն, որպեսզի քննարկեն ներկայիս նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի հարցը: Այս մասին Reuters-ին ասել է կուսակցության աղբյուրներից մեկը:
     «Այլ ճանապարհ չկա: Եթե Մուգաբեն չհնազանդվի, ապա կկազմակերպենք նրա հրաժարականը կիրակի օրը: Երբ ամեն ինչ արվի, դրան կհաջորդի նրա իմպիչմենթը»,- ասել է աղբյուրը:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մուգաբեն հրաժարվում է վայր դնել իր լիազորություններն՝ իրեն օրինական ղեկավար համարելով:
8567 | 0
Facebook