Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական բեռնատարը

14:35, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Tesla-ն ներկայացրել է առաջին էլեկտրական բեռնատարը

Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է իր առաջին բեռնատարը, որն ստացել է Tesla Semi անվանումը:

Էլեկտրական բեռնատարը կարող է մեկ լիցքավորմամբ 800կմ տարածություն անցնել, իսկ կես ժամ վերալիցքավոումից հետո այն կարող է ևս 650 կմ անցնել: Բեռնատարների համար ԱՄՆ-ի ավտոմայրուղիների երկայնքով վերալիցքավորման կայաններ են կառուցվելու:

Բեռնատարների առավելագույն բեռնունակությունը 36 տոնա է: Այդ դեպքում փոխադրամիջոցը կկարողանա 0-100 նկմ/ժ արագություն զարգացնել 20, իսկ ավելի թեթև լինելու դեպքում՝ 5 վայրկյանում:

Ի տարբերություն ավանդական բեռնատարների՝ Tesla Semi-ում վարորդի նստատեղը գտնվում է կենտրոնում:

Նորույթը համալարված է ինքնակառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս առանց վարորդի միջամտության շարժվել ու փոխել ուղղությունը:

Tesla Semi-ի սերիական արտադրությունը մեկնարկելու է 2019թ.: Մեքենայի արժեքը դեռևս չի նշվում:

16512 | 0
Facebook