Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերենա Ուիլյամսն ամուսնացավ Ալեքսիս Օհանյանի հետ

12:45, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Սերենա Ուիլյամսն ամուսնացավ Ալեքսիս Օհանյանի հետ

Աշխարհի նախկին առաջին ռակետ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երեկ ամուսնացավ հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ։ Հարսանեկան արարողությունը կայացել է նոյեմբերի 16-ին՝ Նյու Օրլեանում։ Զույգն ամուսնացավ իրենց համատեղ դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի ծնվելուց 11 ամիս անց։

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել երգչուհիներ Սիարան և Բեյոնսեն, «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, մոդել Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Եվա Լոնգորիայն և այլոք։

Նշենք, որ հարսանեկան արարողությունը կայացել է խիստ գաղտնի պայմաններում։ Նույնիսկ հյուրերը նախօրոք չեն իմացել անցկացման հստակ վայրը։

7421 | 0
Facebook