Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է սիցիլական «Կոզա նոստրա» մաֆիայի ղեկավարը

12:20, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Մահացել է սիցիլական «Կոզա նոստրա» մաֆիայի ղեկավարը

Իտալիայի Պարմա քաղաքի բանտում մահացել է սիցիլական «Կոզա նոստրա» մաֆիայի արյունարբու ղեկավար Տոտո Ռինան: 87-ամյա Ռինան ցմահ դատապարտված է եղել: Այս մասին հաղորդում է Իտալիայի պետական հեռուստաընկերությունը:
     Հաղորդվում է, որ վերջին օրերին սիցիլական մաֆիայի կնքահայրը դեղորայքային կոմայի մեջ է եղել: Հինգշաբթի, երբ լրացել է Ռինայի 87 ամյակը, Իտալիայի Արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոյի անձնական թույլտվությամբ մաֆիոզի հարազատներին հնարավորություն է տրվել հրաժեշտ տալ նրան: Հաղորդվում է, որ նրան հրաժեշտ տալու են եկել կինը, 2 դուստրը և կրտսեր որդին, ով 8 տարվա ազատազրկումից հետո դուրս է եկել բանտից: Ավագ որդին՝ Ջովանին, չի կարողացել հրաժեշտ տալ հորը, քանի որ 4 մարդու սպանության համար ցմահ ազատազրկման է դատախարտված:
     Ռինան, ով «Գազան» մականունն է ունեցել, պատմության մեջ է մտել իբրև ամենաարյունալի մաֆիոզներից մեկը: Նրա հրամանով բազմաթիվ ահաբեկչություններ են կազմակերպվել Հռոմում, Բոլոնիայում, Ֆլորենցիայում, սպանվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ իտալացի հայտնի հետախույզներ Ջովանի Ֆալկոնն ու Պաոլո Բորսելինոն:

11227 | 0
Facebook