Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալախովը Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա

13:10, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Մալախովը Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա
     РЕН ТВ հեռուստաալիքի տեղեկություններով՝ դերասան Արմեն Ջիգարխանյանի գաղտնալսման գործով ցուցմունք կտա հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը:
     Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկների հայտնաբերումից հետոո քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի առաջին մասով (առանց համաձայնության անձի մասնավոր կյանքի մասին տեղեկությունների անօրինական հավաքում կամ տարածում):
     Այդ տեսագրությունների միջոցով տվյալներ էին հավաքվել արտիստի կյանքի մասին, որոնք էլ հետագայում տարածվել էին «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Прямой эфир» հաղորդման ժամանակ: Մալախովը կհարցաքննվի որպես վկա:
11304 | 0
Facebook